Տարբեր վերնաշապիկների կամ գլխարկների վրա գրվում էր՝ «Ապագա կա», բայց ապագայի մասին գեթ մեկ բառ չի հնչեցվել. Աննա Գրիգորյան (տեսանյութ)

18:08 • 17.06.21

Ես հասկանում եմ, որ գործող իշխանությունը հասարակությանն ուրիշ որևէ բան առաջարկելու չուներ, քան պարզապես մեղադրանքներ հնչեցնելը: Հետաքրքրականն այն է, որ տարբեր վերնաշապիկների կամ գլխարկների վրա գրվում էր՝ «Ապագա կա», բայց ապագայի մասին գեթ մեկ բառ չի հնչեցվել, պարզապես անցյալ են գնացել, փորձել են պրպտել ինչ-որ հին դրվագներ և մանիպուլյատիվ կերպով ներկայացնել հայ ժողովրդին:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավներին հակաքարոզչություն անելու և նախկիններին մեղադրելու մասին:

«Մենք չենք տրվել այդ սադրանքներին, մենք մեղադրանքների այդ պտույտի մեջ չենք մտել և ներկայացել ենք մեր օրակարգով, մենք ժողովրդի հետ խոսել ենք իրենց խնդիրներից, անվտանգությունից, տնտեսական զարգացումից և խոսել ենք, որ համերաշխություն ենք բերելու մեր երկրին: Իսկապես, այն երկիրը, այն ժողովուրդը, որը պառակտված է, չի կարող համախմբվել իրական թշնամու կամ իրական մարտահրավերների դեմ և, հետևաբար, մեր առաջին ուղերձն այն էր, որ մենք գալիս ենք ժողովրդին համերաշխություն և հանգստություն բերելու»,- ասաց Գրիգորյանը:

Աննա Գրիգորյանը նշեց, թե որքան էլ գործող իշխանությունները սադրեցին, միևնույն է, իրենք չմտան այդ դիսկուրսի մեջ և քարոզարշավներն իրականացրել են ժողովրդի և պետության ապագայի համար:

Մանրամասները՝ տեսանյութում։