Ջրափրկարարը դուրս է բերել քաղաքացու դին Ապարանի ջրամբարից

23:50 • 17.06.21

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 17-ին, ժամը 15։46-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ապարանի ջրամբարը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը (ջրասուզակ):

Ջրասուզակը դուրս է բերել Շ․ Հ․-ի (ծնված 1987 թ․) դին ջրամբարից։