Բրազիլիայում COVID-19-ով վարակման արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 17.6 միլիոնի. RT

02:43 • 17.06.21

Անցած օրվա ընթացքում Բրազիլիայում COVID-19-ով վարակման արձանագրված դեպքերի ընդհանուր թիվն աճել է 95 367-ով և հասել 17 628 588-ի:

Այս մասին հաղորդվում է Բրազիլիայի առողջապահության նախարարության կայքում, գրում է RT-ն:

Երկրում կորոնավիրուսային վարակից մահացությունների ընդհանուր թիվը գերազանցել է 493 հազարը:

Ավելի քան 16 միլիոն մարդ վերականգնվել է COVID-19-ից:

Ավելի վաղ Բրազիլիայի ազգային սանիտարական տեսչության գործակալությունը հաստատել էր  կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի ներմուծումն ու արտակարգ օգտագործումը: