Իսպանացին մորը սպանելու և նրան ուտելու համար 15 տարվա ազատազրկման է դատապարտվել (լուսանկարներ)

11:18 • 17.06.21

Իսպանիայում տղամարդը մորը սպանելու և նրան ուտելու համար 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է CNN-ը։

«Իսպանացի մարդակեր» մականունը ստացած Ալբերտո Սանչես Գոմեսը 2019 թվականի սկզբին Մադրիդի իր բնակարանում մոր հետ վիճաբանությունից հետո նրան խեղդամահ էր արել։ Ավելի ուշ նա կտրատել էր մոր մարմինը և առնվազն 15 օրվա ընթացքում կերել այն:

Նշվում է, որ դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանները Գոմեսի մոր մարմնի մասերը հայտնաբերել էին սառնարանում և աղբի տոպրակների մեջ։

Նա ձերբակալվել էր 2019 թվականի փետրվարին․ հիշյալ գործով դատավարությունը սկսվել էր ապրիլին, իսկ օրերս հրապարակվել է նրա դատավճիռը, որի համաձայն՝ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Cannibal' who 'chopped mother into 1,000 pieces, ate some and stored rest'  faces 15 years in jail | Daily Mail OnlineSpanish man jailed for killing and eating his mother over a 15-day period |  | kmov.comSpanish Cannibal Sentenced To 15 Years For Killing And Eating His Mother –  Denmark News

Իսպանացին մորը սպանելու և նրան ուտելու համար 15 տարվա ազատազրկման է դատապարտվել (լուսանկարներ)