Նիկոլը Հայաստանն այնքան է ցածրացրել, որ արտաքին քաղաքականության մեջ մենք այլևս գործոն չենք․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Նիկոլը Հայաստանն այնքան է ցածրացրել, որ արտաքին քաղաքականության մեջ մենք այլևս գործոն չենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը։
Բագրատյանը նշեց, որ Հայաստանը չի կարող լինել արևմտամետ, քանի որ ՀՀ–ում արևմուտքը ներկայացված է Թուրքիայի տեսքով․ «Հայաստանը Վրաստան չէ, որ Արևմուտքն առանց Թուրքիայի լինի։ Հայաստանում կարող է լինել, հայամետ, ռուսամետ և թուրքամետ իշխանություն»,–նշեց Բագրատյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










