Քաղաքացիներն ասում են՝ մենք ռեկորդ ենք սահմանելու, որովհետև Ծառուկյանը եղել է մեր՝ բոլորի մեջքին, մենք էլ իրա մեջքին ենք կանգնում. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

18:54 • 17.06.21

Ինչ-որ նախանձ քաղաքական գործիչների հանգիստ չի տալիս Ծառուկյանի հեղինակությունը, Ծառուկյանն այս գործի մեջ դրել է իր հեղինակությունը և միլիարդներ է բերելու, նախանձները թող նախանձեն, Երևանի Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ Կոտայքի մարզի համայնքներ այցերի ժամանակ բնակիչներն ասել են, որ Ծառուկյանն ամբողջ ընթացքում նրանց կողքին է լինելու և հիմա բնակչության հերթն է, որ Ծառուկյանին աջակցեն:

«Քաղաքացիներն ասում են՝ մենք ռեկորդ ենք սահմանելու, որովհետև Ծառուկյանը եղել է մեր բոլորի մեջքին, մենք էլ իրա մեջքին ենք կանգնում: Լճացած ուղեղների համար ասում եմ՝ քանի որ պատերազմը մեր երկրում չի վերջացել, քանի որ համաճարակ է եղել, մարդիկ իրենց եկամուտները կորցրել են, հիմա Ծառուկյանը, գալով իշխանության, ուզում է տեր կանգնել մեր քաղաքացիներին»,-ասաց Միքայել Մելքումյանը: