Ես 70 հազարի վերաբերյալ տեղեկություն չունեմ. ԱՎԾ պետը՝ արտագաղթածների մասին

12:25 • 17.06.21

Ես 70 հազարի վերաբերյալ տեղեկություն չունեմ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևեն Տեր Պետրոսյանի հայտարարությանը, ըստ որի՝ վերջին չորս ամսում 70 հազար քաղաքացի է արտագաղթել:

Նա նշեց, որ չի կարող այդ տվյալը հաստատել կամ հերքել: «Ես տեղյակ չեմ, երևի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից այլ տեղեկություն են ստացել, վիճակագրական կոմիտեն եռամսյակը մեկ է ամփոփում այդ տվյալները»,-ասաց նա:

Ստեփան Մնացականյանը հայտնեց, որ առաջին եռամսյակի արդյունքներով էապես բացասաական էր միտումը և մեկնողները էապես գերազանցել են եկողներին: