Իշխանությունը 3 տարում հետևողականորեն հարվածներ հասցրեց հայագիտությանը. Գևորգ Էմին-Տերյան (տեսանյութ)

20:07 • 18.06.21

3 տարվա ընթացքում առաջ քաշվեցին հետո հերքվեցին աղմկահարույց ծրագրեր՝ կրթական ոլորտում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարարի սկանդալային մտահաղացումները մեկը մյուսին չէին զիջում՝ հայագիտությանն ու ազգայինին վնասելու իրենց հավակնությամբ:

Գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի խոսքով՝ կրթական ամբողջ համակարգը 3 տարվա ընթացքում բերվեց կաթվածահար վիճակի:

Հայագիտությունը, ըստ գրականագետի, նույնպես անմասն չմնաց այս ամենից: Գևորգ Էմին-Տերյանի խոսքով՝ իշխանությունը հետևողականորեն հարվածներ հասցրեց հայագիտությանը:

Կրթությունն ու մշակույթը իշխանության թիրախում հայտնվեցին՝ ոչ լավ իմաստով: Ըստ Գևորգ Էմին-Տերյանի՝ այսօր մշակութային քաղաքականություն գոյություն չունի. որտեղ էլ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը փորձում է քաղաքականություն թելադրել, ամեն բան ձախողվում է:

Իշխանությունը 3 տարում հետևողականորեն հարվածներ հասցրեց հայագիտությանը. Գևորգ Էմին-Տերյան (տեսանյութ)