Հնդկաստանում տղամարդը Գանգեսի ափին փայտե արկղում նորածնի է գտել (լուսանկարներ, տեսանյութ)

21:41 • 18.06.21

Հնդկաստանում նավակավարը փրկել է Ուտար Պրադեշ նահանգի Գանգես գետի ափին փայտե փակ արկղում լքված 21 օրական աղջնակին, հաղորդում է The Guardian-ը։

Գուլա Չաուդհարի խոսքով՝ երեխան, որին օրերս գտել է Գազիպուր քաղաքի մոտակարքում՝ Գանգես գետի ափին, փաթաթված է եղել կարմիր կտորի մեջ, արկղում եղել է նաև «Գանգեսի դուստր» գրությամբ հաղորդագրություն։

Պարբերականը հաղորդում է, որ նորածնին փրկելու համար տեղական իշխանությունները նրան նավակով են պարգևատրել:

Չաուդհարը հայտնել է, որ ցանկանում է մեծացնել աղջնակին, որին «սուրբ գետից ընծա» է համարում։

«Մայր Գանգեսն է ինձ ընծայել այս երեխային»,- հայտնել է տղամարդը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Հնդկաստանում բնակվում է մոտ 30 մլն որբ ու լքված երեխա, որոնց ճնշող մեծամասնությունն աղջիկներ են։

The 21-day-old infant was found her wrapped in a red scarf inside the box decorated with images of the Hindu gods Vishnu and DurgaThe boatman Chaudhary rescues the baby from the river surrounded by localsThe little girl's box contained a note which said her name was Ganga, Hindi for the river Ganges

Հնդկաստանում տղամարդը Գանգեսի ափին փայտե արկղում նորածնի է գտել (լուսանկարներ, տեսանյութ)