Հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ այցելել են 4-րդ զորամիավորման զորամասերից մեկը

17:29 • 18.06.21

Հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ հունիսի 18-ին այցելել են 4-րդ զորամիավորման զորամասերից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:

Նրանք ծանոթացել են զորամասի պատմությանը, անցած մարտական ուղուն, հրաձգային զենքերի տեսակներին, զինծառայողների կեցության պայմաններին: Այնուհետև, հետևելով սպաների ցուցումներին, կատարել են հրաձգության վարժություններ։

Զորամասի հրամկազմը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին։ 

 

Հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ այցելել են 4-րդ զորամիավորման զորամասերից մեկը