Արիզոնայում կրակոցներ են հնչել. կա 9 վիրավոր. CNN

03:33 • 18.06.21

ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքսա քաղաքի մերձակայքում կրակոցներ են հնչել, կա 9 վիրավոր, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության փոխանցած տեղեկատվությանը:

Հաղորդվում է, որ հրաձգություն է տեղի ունեցել մի քանի վայրում: Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք կապ կա այդ միջադեպերի միջև, թե ոչ:

Ոստիկանները ձերբակալել են կրակոցների համար կասկածվող մեկ անձի, տուժածները հոսպիտալացվել են:

Կրակոցների հնարավոր պատճառների և դեպերի հետ կապված այլ հանգամանքների մասին այլ տեղեկատվություն դեռևս առկա չէ:

 

Արիզոնայում կրակոցներ են հնչել. կա 9 վիրավոր. CNN