ԱՄՆ նախագահի օգնականը հայտարարել է, որ համամիտ չեն, թե Բայդեն-Պուտին հանդիպումը միայն Ռուսաստանի ղեկավարին է ձեռնտու եղել

06:42 • 18.06.21

Վաշինգտոնը համամիտ չէ այն պնդումների հետ, թե Ժնևում կայացած հանդիպումը ձեռնտու էր միայն Ռուսաստանի համար, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանը CNN-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե նախագահների մակարդակով հանդիպումը Պուտինի համար հարթակ է ծառայել:

«Նախ Վլադիմիր Պուտինը հարթակ ունի՝ նա միջուկային տերություններից մեկի ղեկավարն է: Մեր տեսանկյունից՝ մենք պետք է նրանց հետ վճռական ու կոշտ հարաբերվենք՝ հիմնվելով մեր սկզբունքների վրա: Ինչպես ասել է նախագահ Բայդենը, դեմ առ դեմ երկխոսությանն այլընտրանք չկա բարդ ու լարված հարաբերությունները պահպանելու տեսանկյունից»,- ասել է Սալիվանը:

Սալիվանը նշել է նաև, որ Բայդենը ցանկանում էր Պուտինի հետ դեմ առ դեմ քննարկել վիճահարույց հարցերը, այդ իսկ պատճառով էլ կար նման ձևաչափում հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն: