Թուրքիայում Կուրբան Բայրամին ընդառաջ 1650 կիլոգրամանոց մատաղացու հորթ են վաճառել (լուսանկարներ)

11:18 • 18.06.21

Թուրքիայի Չորում քաղաքում մուսուլմանական Կուրբան Բայրամ տոնին ընդառաջ վաճառել են 1,65 տոննա կշռող մատաղացու հորթ: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Բուղրա անունով 3,5 տարեկան հորթին պահում էին ֆերմայում` հատուկ պայմաններում:

«Նա 1 տարեկան էր, երբ բերել են մեր ֆերմա: Այս կենդանին մեր ուշադրության ներքո լուրջ աճ է գրանցել»,-պատմել է ֆերմայի սեփականատերերից Օքան Բեքը:

«Մեր ֆերմայում կերը մենք ենք արտադրում: Այս կենդանին, որին մենք պահել ենք հատուկ կերերի օգնությամբ, այժմ կշռում է 1650 կիլոգրամ: Մենք նրան վաճառել ենք չորումցի գործարարներից մեկին»,-հավելել է Բեքը:

 

1,65 tonluk dev kurbanlık ilgi çekiyor - 2

1,65 tonluk dev kurbanlık ilgi çekiyor - 3

1,65 tonluk dev kurbanlık ilgi çekiyor - 4

1,65 tonluk dev kurbanlık ilgi çekiyor - 5

1,65 tonluk dev kurbanlık ilgi çekiyor - 6

 

Թուրքիայում Կուրբան Բայրամին ընդառաջ 1650 կիլոգրամանոց մատաղացու հորթ են վաճառել (լուսանկարներ)