«Ասեկոսեներ չենք մեկնաբանում». Լավրովը` Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին

17:18 • 18.06.21

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունները ՝ դրանք որակելով ասեկոսեներ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք այդ հարցը չենք քննարկել և ասեկոսեներ չենք մեկնաբանում», - ասել է ՌԴ ԱԳՆ նախարարը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում կարող է խոսք լինել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծելու մասին:

«Ասեկոսեներ չենք մեկնաբանում». Լավրովը` Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին