«Նա ման էր գալիս թաղի բոլոր տղամարդկանց հետ». Մադրիդում 84-ամյա տղամարդը խանդի պատճառով մուրճով սպանել է 81-ամյա կնոջը

09:41 • 18.06.21

Իսպանիայում 84-ամյա ամուսինը մուրճով սպանել է կնոջն ու խոստովանել հանցանքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական Mundo թերթին։

Մադրիդի Մորատալաս թաղամասի 84-ամյա բնակիչը խանդի պատճառով մուրճով հարվածներ է հասցրել կնոջը։ Կնոջ ճիչի ձայները լսելով՝ հարևանները դիմել են իրավապահ մարմիններին, որոնց առջև դուռը բացել է հենց տղամարդը և խոստովանել հանցանքը:

Կինը հայտաբերվել է արնաշաղախ գետնին ընկած՝ կողքին մուրճը։

81-ամյա կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Տղամարդը խոստովանելիս ասել է․ «Նա ման էր գալիս թաղի բոլոր տղամարդկանց հետ։ Ես չեմ զղջում, նա արժանի էր դրան և նույնիսկ ավելիին»։

Զույգն ամուսնացած է եղել ավելի քան 40 տարի։ Հարևանների պնդմամբ՝ զույգի տանը հաճախակի են ծեծկռտուքներ տեղի ունեցել՝ հիմնականում տղամարդու մեղքով, որը խանդոտ և վերահսկող ամուսին է եղել։

«Նա ման էր գալիս թաղի բոլոր տղամարդկանց հետ». Մադրիդում 84-ամյա տղամարդը խանդի պատճառով մուրճով սպանել է 81-ամյա կնոջը