Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ պետք է ոչ միայն ԱՄՆ-ի հետ երկխոսելուն, այլ նաև՝ հնարավոր դիմակայությանը պատրաստ լինեն
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը պետք է ոչ միայն ԱՄՆ-ի կառավարության հետ երկխոսելուն, այլ նաև՝ հնարավոր դիմակայությանը պետք է պատրաստ լինի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հյուսիսայի Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
Ինչպես հայտնում է Կորեային կենտրոնական հեռագրային գործակալությունը, երկրի առաջնորդը կուսակցության համագումարւմ ներկայացրել է ԱՄՆ-ի նկատմամբ որդեգրված ռազմավարությունն ու քաղաքականության ուղղվածությունը: Նա ասել է, որ երկրի զարգացման, խաղաղության ու կայունության ապահովման հուսալի երաշխիքներ ունենալու նպատակով անհրաժեշտ է պատրաստ լինել թե՛ երկխոսության, դե դիմակայության:
Կիմ Չեն Ընն ընդգծել է Կորեական թերակղզում իրավիճակի կայուն վերահսկման ուղղությամբ ջանքեր գործադրել:










