Պուտինը Սպիտակ տան մամուլի խոսնակին «կիրթ ու գեղեցիկ» կին է անվանել

10:00 • 18.06.21

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիին անվանել է կիրթ ու գեղեցիկ կին: Այս մասին նա ասել է կադրերի ռեզերվային ծրագրի շրջանավարտների հետ զրուցելիս, գրում է rbc.ru-ն:

«Ջո Բայդենի մամուլի քարտուղարը երիտասարդ, կիրթ, գեղեցիկ կին է: Նա ինքն էլ միշտ ինչ-որ բան շփոթում է: Դա պայմանավորված չէ նրանով, որ կրթությունը թույլ չի տալիս կամ հիշողությունը վատ է»,- շեշտել է Պուտինը:

Պետության ղեկավարի խոսքով՝ երբ մարդիկ կարծում են, որ որոշ բաներ երկրորդական են, հիշողությունն ինքնին ուշադրությունը կենտրոնացնում է մեկ այլ բանի վրա, այդ իսկ պատճառով զգացողություն է առաջանում, թե մարդն ինչ-որ խնդիրներ ունի:

«Ամերիկացիները կարծում են, որ իրենցից ոչինչ ավելի կարևոր չէ: Սա է ոճը»,- հավելել է Պուտինը:

 

Պուտինը Սպիտակ տան մամուլի խոսնակին «կիրթ ու գեղեցիկ» կին է անվանել