Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 միլիոն մարդ. Reuters-ի վերլուծությունը (լուսանկարներ)

12:02 • 18.06.21

Reuters լրատվական գործակալության վերլուծության համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացածների թիվն անցել է 4 միլիոնը, և բազմաթիվ երկրներ պայքարում են պատվաստանյութ հայթայթելու համար։

Հակառակ նրա, որ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի նման երկրներում վարակակիրների և վարակի հետևանքով մահվան դեպքերի թիվը կրճատվել է, մի շարք երկրներում պատվաստանյութի զգալի պակաս կա, քանի որ Դելտա տարբերակը, որն առավել վտանգավոր է, ամբողջ աշխարհում գերիշխող շտամ է դառնում։

Լրատվական գործակալության վերլուծության համաձայն՝ կորոնավիրուսի տարածման առաջին մեկ տարվա ընթացքում վարակի հետևանքով մահացել է 2 միլիոն, իսկ հաջորդ 166 օրվա ընթացքում՝ նույնպես 2 միլիոն մարդ։

Մահացությունների դեպքերի թվով առաջին հինգ երկրներն են՝ Միացյալ Նահանգները, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանի Դաշնությունը և Մեքսիկան, որտեղ գրանցվել է ընդհանուր մահերի 50 տոկոսը, իսկ բնակչության թվի հետ տոկոսային հարաբերակցությամբ ամենաշատ մահերը գրանցվել են Պերուում, Հունգարիայում, Բոսնիայում, Չեխիայում և Ջիբրալթարում։ Մարտից ի վեր վարակի տարածման ամենավատ բռնկումները տեղի են ունենում Լատինական Ամերիկայի երկրներում։

Մահերի թվի կտրուկ աճը բազմաթիվ երկրներում թաղման հետ կապված խնդիրներ է առաջացրել, ընդհուպ որոշ երկրներում սկիզբ է դրվել դիակիզմանը։ 

Խնդրի լուծման համար առավել հարուստ երկրներին հորդորել են ավելի շատ պատվաստանյութ հատկացնել համեմատաբար աղքատ պետություններին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կորոնավիրուսի դեմ 500 միլիոն չափաբաժին Pfizer ընկերության արտադրության պատվաստանյութ կգնի՝ այլ պետությունների տրամադրելու համար։ Ավելի վաղ Բայդենի աշխատակազմը հայտարարել էր հունիսի վերջին առնվազն 80 միլիոն չափաբաժին պատվաստանյութ աշխարհի այլ պետությունների հատկացնելու մասին։ Ըստ The New York Times-ի՝ Միացյալ Նահանգները պատվաստանյութը ձեռք է բերելու «ոչ առևտրային» գնով։ Աղբյուրների համաձայն՝ առաջին 200 միլիոն չափաբաժինը բաշխվելու է 2021 թվականի ընթացքում, իսկ 300 միլիոնը՝ 2022 թվականի կեսերին։ Պատվաստանյութը կստանա մոտ 100 երկիր:

Relatives stand next to the burning pyre of a man who died from the coronavirus disease (COVID-19) during his cremation at a crematorium ground in Srinagar May 25, 2021. REUTERS/Danish IsmailVolunteers, Akshaya (R), 22, a law student, and Esther Mary, 41, a lecturer, carry the body of a person who died from the coronavirus disease (COVID-19) for burial at a cemetery in Bengaluru, India, May 18, 2021. Picture taken May 18, 2021. REUTERS/Samuel RajkumarA funeral worker wearing a protective suit carries a coffin out of the morgue at Severo Ochoa Hospital, during the coronavirus disease (COVID-19) outbreak in Leganes, Spain, March 26, 2020. REUTERS/Susana VeraFamily members of Vijay Raju, who died due to the coronavirus disease (COVID-19), mourn before his cremation at a crematorium ground in Giddenahalli village on the outskirts of Bengaluru, India, May 13, 2021. REUTERS/Samuel RajkumarGravediggers open new graves as the number of dead rose after the coronavirus disease (COVID-19) outbreak, at Vila Formosa cemetery, Brazil's biggest cemetery, in Sao Paulo, Brazil, April 2, 2020. REUTERS/Amanda Perobelli/File Photo

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 միլիոն մարդ. Reuters-ի վերլուծությունը (լուսանկարներ)