Բայդենն ԱՄՆ-ում ստրկության վերացման օրը որպես դաշնային տոն նշելու մասին հրամանագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել երկրում ստրկության վերացման օրը՝ հունիսի 19-ը դաշնային տոն հռչակելու վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը:
«Ես շատ ուրախ եմ, որ հանրապետականներն ու դեմոկրատները միասնաբար են հանդես եկել, որպեսզի այս հարցում Կոնգրեսում երկու կուսակցությունների կողմից գերակշռող աջակցություն ստանա այս հարցը: Հույս ունեմ՝ սա փոփոխությունների սկիզբն է դեռ. մեծ պետությունները չեն շրջանցում ու չեն հերքում իրենց առավել ցավոտ պահերը»,- ասել է Բայդենը:
Ավելի վաղ Կոնգրեսի Սենատի անդամները միաձայն հավանություն էին տվել օրինագծին, որի հաջորդ օրը նույն հավանությունը տրվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից:
ԱՄՆ-ում ստրկությանը վերջ դրվեց երկրի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի կառավարման օրոք: 1863 թ. հունվարի 1-ին նա հայտարարեց ստրուկներին ազատ արձակելու մասին, բայց փաստաթուղթը 1861-1865 թթ. քաղաքացիական պատերազմի պատճառով ուժի մեջ մտավ դրա ավարտից հետո: 1865 թ. դեկտեմբերին ընդունվեց Սահմանադրության 13-րդ ուղղումը՝ փաստացի վերջ դնելով Միացյալ Նահանգներում ստրկությանը:










