ԱՀԿ-ն հայտարարել է Գվինեայում Էբոլայի համաճարակի հաղթահարման մասին

16:26 • 19.06.21

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) հայտարարել է Գվինեայում էբոլայի համաճարակի հաղթահարման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը և հավելում, որի վարակի հետևանքով մահացել է 12 մարդ։

«Էբոլայի համաճարկը, որը Գվինեայում բռնկվել է փետրվարին, այժմ ավարտված է», - ասված է ԱՀԿ տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը շնորհավորել էր Գվինեային և առողջապահության ոլորտի աշխատակիցներին, որոնք օգնել են կանխել վարակի բռնկումը։ Նա հավելել էր, որ Գվինեան ընդամենը 4 ամսում կարողացել է զսպել վարակի բռնկումն ու կանխել դրա տարածումը երկրից դուրս՝ 11 հազար մարդու պատվաստելու միջոցով։

Էբոլան սուր վարակ է, որը բռնկվել է 2015 թվականին Արևմտյան Աֆրիկայում՝ ամենաշատը տարածվելով Գվինեայում, Սիերա Լեոնեում և Լիբերիայում։


ԱՀԿ-ն հայտարարել է Գվինեայում Էբոլայի համաճարակի հաղթահարման մասին