Ռուսաստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել (լուսանկար, տեսանյութ, թարմացվող)

09:13 • 19.06.21

ՌԴ Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Л-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ժուրավլյովո գյուղի տարածքում:

Մինչ այս՝ հաղորդվում էր 4 զոհի և 15 տուժածի մասին: Նշվում է, որ օդանավում եղել է 20 մարդ:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանի բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերությանը՝ ДОСААФ-ին:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Life.ru-ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից, որը կարող եք դիտել՝ սեղմելով այստեղ:

 

 

 

Ռուսաստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել (լուսանկար, տեսանյութ, թարմացվող)