3,2 մլն դոլար. ՌԴ կառավարությունը կֆինանսավորի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագիծը, որը կօգնի ՀՀ-ի առավել տուժած շրջաններին հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում

12:34 • 19.06.21

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) նախագիծը, որը կօգնի Հայաստանի Հանրապետության առավել տուժած շրջաններին հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում: Այդ նպատակով բյուջեից հատկացվել է 3,2 միլիոն ԱՄՆ դոլար:

Հայաստանում ՌԴ դեսպանությունն արդեն պաշտոնապես տեղեկացրել է հայկական կողմին այս որոշման մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Նշվում է նաև, որ Ռուսաստանը համակարգված հիմունքներով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի համապարփակ զարգացմանն ուղղված ՄԱԿ-ի կառույցների նախաձեռնություններին:

Առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման (այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ բնակավայրերի), հայկական արդյունաբերության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության, աղետների կառավարման, էներգախնայողության ոլորտում ծրագրերի իրականացման գործում նման աջակցության ընդհանուր ծավալն արդեն կազմել է շուրջ 70 միլիոն դոլար:

 

 

3,2 մլն դոլար. ՌԴ կառավարությունը կֆինանսավորի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագիծը, որը կօգնի ՀՀ-ի առավել տուժած շրջաններին հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում