Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Հնդկաստանի ամենահայտնի մարզիկ Միլխա Սինգը

15:39 • 19.06.21

Կորոնավիրուսային համավարակի հետևանքով մահացել է Հնդկաստանի ամենահայտնի սպորտային աստղերից մեկը՝ Միլխա Սինգը, հայտնում է Al Jazeera լրատվականը։

91-ամյա մարզիկը, որին անվանում էին «թռչող Սինգ», մահացել է Հնդկաստանի հյուսիսայն Չանդիգար քաղաքի հիվանդանոցում՝ կնոջ՝ 85-ամյա Նիրմալ Կաուրի մահվանից մի քանի օր անց։

Սինգը, որն ասիական խաղերի քառակի մեդալակիր էր, հնդիկ մարզիկներից առաջինն է եղել, որն «Ազգերի համագործակցության» խաղերում ոսկե մեդալ է նվաճել։ 1956, 1960 և 1964 թվականներին նա Հնդկաստանն է ներկայացրել Օլիմպիական խաղերում։

Բոլիվուդում նրան նվիրված ֆիլմը էկրաններ է բարձրացել 2013 թվականին, որում մարզիկին մարմնավորելու համար դերասան Ֆարհան Ախթարը մրցանակների է արժանացել։ Ֆիլմը, որը կոչվում է «Վազի՛ր Միլխա, վազի՛ր», պատմում է նրա անձնական ողբերգության մասին, թե ինչպես է հայրը մահանալուց առաջ նրան հորդորել փախչել՝ կյանքը փրկելու համար, և տղան այլ փաստականների հետ գնացք է բարձրացել։ Ենթադրվում է, որ համայնքային բախումների հետևանքով մեկ միլիոն մարդ է մահացել։


Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Հնդկաստանի ամենահայտնի մարզիկ Միլխա Սինգը