ԱՄՆ-ում 28-ամյա կասկադյորը զոհվել է համաշխարհային ռեկորդ սահմանելու փորձի ժամանակ (լուսանկար)

12:12 • 19.06.21

ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի Մոզես Լեյք քաղաքում մրցարշավորդ կասկադյորը զոհվել է մոտոցիկլետով ցատկահարթակից ամենաերկար ցատկի համաշխարհային ռեկորդ սահմանելու փորձի ժամանակ, գրում է Columbia Basin Herald-ը: 

Ըստ թերթի՝ 28-ամյա Ալեքս Հարվիլլը ծրագրել էր ցատկել 107 մ, սակայն ջարդուխուրդ է եղել՝ շեղվելով ցանկալի հետագծից:

Ողբերգությունը տեղի է ունեցել ավիաշոուի մեկնարկից առաջ փորձի ժամանակ, որի ընթացքում նա պետք է հազարավոր հանդիսատեսների առաջ կատարեր իր հնարքը:

Կասկադյորի մոտոցիկլետը չի հասել նշանակետին՝ բախվելով գետնին, ինչի հետևանքով երիտասարդը լուրջ վնասվածքներ է ստացել և մահացել հիվանդանոցում:

Նշվում է, որ Հարվիլլը նախկինում երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել մոտոցիկլետով:

ԱՄՆ-ում 28-ամյա կասկադյորը զոհվել է համաշխարհային ռեկորդ սահմանելու փորձի ժամանակ (լուսանկար)