Հորդառատ անձրևների հետևանքով Յալթայի լողափերը լուրջ վնասներ են կրել․ անվճար հումքի տրամադրման նպատակով բանակցություններ են սկսվել քարհանքերի ղեկավարների հետ

14:19 • 19.06.21

Հորդառատ անձրևների հետևանքով Յալթայի լողափերը լուրջ վնասներ են կրել և անհրաժեշտ կլինի դրանք վերականգնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, առողջարանների և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չեռնյակին։

«Յալթայի լողափերը խիստ վնասվել են: Քաղաքի կենսապահովման բարելավման առաջնահերթ աշխատանքներից հետո գործադրական որոշումներ կկայացվեն լողափերի տարածքները վերականգնելու համար: Ես արդեն բանակցություններ եմ վարում Ղրիմի քարհանքերի ղեկավարների հետ՝ լողափերը լցնելու համար անվճար նյութեր տրամադրելու նպատակով», - ասել է Չեռնյակը:

Նա նաև նշել է, որ Ղրիմում արձակուրդների սեզոնի ամենաթեժ շրջանն է, ուստի զբոսաշրջիկները չպետք է որևէ անհարմարություն զգան։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Յալթայում տեղատարափ անձրևի հետևանքով Վոդոպադնայա գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով քաղաքի փողոցները: Փրկարարները տարհանել են տեղի բնակիչներին։ Յալթայում 6 ժամվա ընթացքում տեղացել է տեղումների ամսական նորման և ջրի հոսքը քշել-տարել է մեքենաները:


Հորդառատ անձրևների հետևանքով Յալթայի լողափերը լուրջ վնասներ են կրել․ անվճար հումքի տրամադրման նպատակով բանակցություններ են սկսվել քարհանքերի ղեկավարների հետ