«Պատիվ ունեմ» դաշինքի՝ երեկ Եղեգնաձորում բերման ենթարկված համակիրներ Կարեն Կարապետյանը և Հայկ Մարտիրոսյանը ազատ են արձակվել. փաստաբան

19:05 • 20.06.21

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ արգելանքից ազատ արձակեց իմ պաշտպանյալներ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներ Կարեն Կարապետյանին և Հայկ Մարտիրոսյանին, ովքեր երեկ ապօրինի ձերբակալվել էին Եղեգնաձոր քաղաքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Մնաց դատարաններն էլ ձերբակալումներն ապօրինի ճանաչեն ու վերջ։ Դա էլ 1-2 ժամից»,- գրել է նա:

«Պատիվ ունեմ» դաշինքի՝ երեկ Եղեգնաձորում բերման ենթարկված համակիրներ Կարեն Կարապետյանը և Հայկ Մարտիրոսյանը ազատ են արձակվել. փաստաբան