Հիմնական կեղծիքներն իրականացվել են տեղամասից դուրս, հակառակորդներին ուղղակիորեն զրկել են ընտրական իրավունքի իրացումից. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

19:10 • 20.06.21

Այս ընտրությունների ընթացքում կիրառվել են ակնհայտ կեղծիքներ, ոստիկաններին ուղարկել են հակառակորդների շտաբներ, որպեսզի բերման ենթարկեն մարդկանց: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Նարեկ Սամսոնյանը:

«Նրանք չեն մտածում, որ այսօր կան, իսկ վաղը չեն լինի կամ հակառակը և իրենք թքած ունեն ոստիկանների վրա, իրենք կատարում են հրամանները և իրենք էլ պատասխանատվության են ենթարկվելու: Ցածրակարգ կեղծիքներ են օգտագործվում, բայց մասշտաբը մեծ, օրինակ՝ վստահված անձի ծեծի էին ենթարկել»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Նա նաև նշեց, որ մարդիկ ուղղակիորեն հայտնվել են ոստիկանական տեղամասերում, ԱԱԾ-ներում, քննչական կոմիտեներում:

«Հիմնական կեղծիքներն իրականացվել են տեղամասից դուրս և հակառակորդներին ուղղակիորեն զրկել են ընտրական իրավունքի իրացումից, այսինքն՝ պասիվ և ակտիվ ձևերով են կիրառվել և սա էական ազդեցություն է ունենալու ընտրությունների արդյունքների վրա, եթե անգամ այսքանից հետո իշխող կուսակցությունն իր ուզած թվերը չհավաքի, ապա դուք պատկերացրեք, թե ինչ էր լինելու, եթե սա չլիներ»,- նշեց նա:

Հիմնական կեղծիքներն իրականացվել են տեղամասից դուրս, հակառակորդներին ուղղակիորեն զրկել են ընտրական իրավունքի իրացումից. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)