Ժամը 11։00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 12,2 տոկոսը․ ամենաակտիվը Սյունիքի մարզն է, պասիվը՝ Շիրակը
Ժամը 11:00-ի դրությամբ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարակելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվերակությանը մասնակցել են 316 հազար 291 անձ, ընդհանուր ընտրողների 12,2 տոկոսը:
Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ փոխնախագահ Լաուրա Գալստյանը։
Արագածոտնի մարզ– 117 472 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 12 318, կամ 10,49 %
Արարատի մարզ– 223 360 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 27 676–ը կամ 12,39 %
Արմավիրի մարզ– 235 840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 23 488 կամ 9,96 %
Գեղարքունիքի մարզ- 189 527 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 18 556 կամ 9,79%
Լոռու մարզ- 233 555 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են կամ 26 082–ը կամ 11,17%
Կոտայքի մարզ– 242 22 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 33 143–ը կամ 12,54%
Շիրակի մարզ – 226 763 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 19 106 կամ 8,40 %
Սյունիքի մարզ– 109 726 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 17 269 կամ 15, 74 %
Վայոց Ձորի 46 620 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 5 699 կամ 12,22 %
Տավուշի մարզ – 109 690 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 15 585 կամ 14,21 %
Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ ընտրություններին Ժամը 11:00-ի դրությամբ 2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվերակելու իրավունք ունեցող 2 միլիոն 592 հազար 479 անձից քվերակությանը մասնակցել են 201 հազար 250 անձ, ընդհանուր ընտրողների 7.76 տոկոսը:










