Ազատաշենի թիվ 11/11 ընտրատեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, «ՎԵՐԵԼՔ» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց

13:46 • 20.06.21

Հունիսի 20-ին՝ ժամը 08։30-ին, Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում լարված իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վերելք» կուսակցությունը:

««ՎԵՐԵԼՔ» կուսակցության վստահված անձը նկատել է խախտումներ, որոնց վերաբերյալ փորձել է ստանալ պարզաբանումներ։ Դրանից հետո ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն։ Սկսվել է ծեծկռտուք:

«ՎԵՐԵԼՔ» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց։

Պահանջում ենք պատկան մարմիններից կատարել գործի օբյեկտիվ և անաչառ հետաքննություն»,- ասված է հայտարարության մեջ:

 

Ազատաշենի թիվ 11/11 ընտրատեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, «ՎԵՐԵԼՔ» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց