«Կայունությունը կարևոր է տարածաշրջանի զարգացման համար». Վրաստանի ԱԳ նախարարի ելույթը Թուրքիայում

16:24 • 20.06.21

Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին Անթալիայում (Թուրքիա) Դիվանագիտական ֆորումին ելույթ ունենալիս Ադրբեջանը և Թուրքիան անվանել է Վրաստանի ռազմավարական գործընկերներ և նշել Հայաստանի հետ պատմական և բարեկամական կապերը, գրում է «Անադոլու» գործակալությունը: 

«Այսօր մեր առջև շատ հնարավորություններ կան: Այն փաստը, որ Վրաստանի տարածքով անցնում են նավթա և գազատարներ, պրագմատիկ համագործակցության ցուցանիշ է: Կայունությունը կարևոր է տարածաշրջանի զարգացման համար»,-ասել է նախարարը:



«Կայունությունը կարևոր է տարածաշրջանի զարգացման համար». Վրաստանի ԱԳ նախարարի ելույթը Թուրքիայում