«Ռայիսիի ընտրվելն Իրանի նախագահի պաշտոնում արթնանալու ազդակ է գերտերություններին». Իսրայելի վարչապետ

15:31 • 20.06.21

Իրանի նախագահի պաշտոնում Էբրահիմ Ռայիսիի ընտրվելն ազդակ է համաշխարհային գերտերություններին, որպեսզի արթնանան: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը:

«Ռայսիի ընտրվելն Իրանի նախագահի պաշտոնում արթնանալու ազդակ է գերտերություններին: Չի կարելի, որ դահիճների ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք ունենա»,- ասել է Բեննեթը` ելույթ ունենալով իր գլխավորած կառավարության առաջին նիստի ժամանակ:

Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը նախօրեին Ռայսիին անվանել է «ծայրահեղական, որը հակված է ահաբեկչության»:

Հիշեցնենք, որ Իրանում հունիսի 19-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել դատական համակարգի նախկին ղեկավար Էբրահիմ Ռայսին: Նրան աջակցություն է հայտնել մոտ 18 մլն ընտրող` 28 մլն քվեարկողից:

«Ռայիսիի ընտրվելն Իրանի նախագահի պաշտոնում արթնանալու ազդակ է գերտերություններին». Իսրայելի վարչապետ