Սպիտակ տունը հայտարարել է Նավալնիի հետ կապված իրավիճակի մասով պատժամիջոցների նոր փաթեթի մասին
ԱՄՆ-ն «պատժամիջոցների նոր փաթեթ» է պատրաստում Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ենք սահմանել Ալեքսեյ Նավալնիի թունավորման պատճառով... մենք պատժամիջոցների մեկ այլ փաթեթ ենք պատրաստում, որպեսզի այն կիրառվի այս գործում»,-հայտարարել է Սալիվանը:
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այժմ գաղութում է. «Իվ Ռոշեր» ընկերության միջոցների հափշտակության գործով պայմանական պատժաչափը փոխարինվել է իրական ազատազրկմամբ`պայմանական պատժի ռեժիմի խախտման պատճառով:










