Սյունիքի մարզի որոշ հատվածներում վաղը 7 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

13:06 • 22.06.21

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 12։00-19։00 կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի և Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սյունիքի մարզի որոշ հատվածներում վաղը 7 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը