Մարտական նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ (տեսանյութ,լուսանկարներ)

10:00 • 22.06.21

10:40

Միջադեպի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց նաև ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց՝ ոստիկանություն ահազանգ է ստացել, որ Մուրացանի 176/1 հասցեում կայանված մեքենայի տակ նռնակ են գցել:

«Այս պահի դրությամբ ահազանգի հանգամանքները պարզվում են, տեղում աշխատում են իրավապահները: Մեքենան վնասվել է, ըստ նախնական տեղեկությունների, տուժողներ չկան»,-ասաց Ջանոյանը:

10:10

Տեղում աշխատող ոստիկանների նախնական վարկածի համաձաjն` Միհրան Հակոբյանի մեքենայի վրա ոչ թե ձայնային, այլ հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:


10:00

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և հրապարակել լուսանկարներ:




Մարտական նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ (տեսանյութ,լուսանկարներ)