Ավստրալիայում տարածվող կրծողների ժանտախտի պատճառով փակվել է տեղի բանտերից մեկը. հարյուրավոր բանտարկյալների այլ ուղղիչ հաստատություններ են տեղափոխել
Ավստրալիայի արևելյան նահանգներում տարածվող կրծողների ժանտախտը հասել է տեղի բանտերից մեկը, որտեղ գտնվող ավելի քան 400 բանտարկյալներին հարկադրված տեղափոխել հարակից կառույցներ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Վելինգտոնի քրեակատարողական հիմնարկը լցվել է կրծողներով, որոնք վնասում են էլեկտրական մալուխները: Բանտի 200 հոգանոց անձնակազմն ու 420 բանտարկյալը պետք է մինչև ամսվա վերջ տեղափոխվեն մեկ այլ ուղղիչ հաստատություն, քանի որ մկներից տարածված գարշահոտության պատճառով այնտեղ ապրելն անհնար է դարձել:
Բացի այդ, մկներն ավիրում են կառույցի պատերն ու դռները: Հիշեցնենք, որ ավելի վաղ ժանտախտի պատճառով որոշ ագարակատերեր ստիպված են եղել լքել իրենց տները, քանի որ հազարավոր մկներ շարունակում են վնասել գյուղացիական տնտեսությունները:










