Հունաստանի և Թուրքիայի ափերի մոտ 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

04:19 • 22.06.21

Հունաստանի եւ Թուրքիայի ափերի մոտ 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում կատարելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:

Նշվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հունաստանի Կեֆալոս քաղաքից 46 կմ հարավ-արևելք և Թուրքիայի Այդին քաղաքից 182 կմ հարավ-արևմուտք:

Օջախը գտնվելիս է եղել 2 կմ խորության վրա:

Հունաստանի և Թուրքիայի ափերի մոտ 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել