Դուք՝ գերմանացիներ, լեհեր, այսպես կոչված ԵՄ, ոչ թե պետք է մեզ խեղդեք, այլ ապաշխարեք ու ևս 100 տարի ծնկի գաք Բելառուսի ժողովրդի առջև, քանի որ մենք ենք ձեզ փրկել ֆաշիզմից. Լուկաշենկո

03:35 • 23.06.21

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը Հայրենական մեծ պատերազմի սկսվելու 80-ամյակի նախաշեմին պատժամիջոցներ է սահմանել Մինսկի նկատմամբ, հատկապես՝ Գերմանիան, հաղորդում է ТАСС-ը:

«Ապա մի սիմվոլիզմին նայեք: Երեկ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել մեր մարդկանց ու ձեռնարկությունների նկատմամբ: Հունիսի 22-ին, գիշերը: Փաստորեն, պատմությունը նրանց ոչ մի բան չի սովորեցրել: Համենայն դեպս, ես Գերմանիայից նման բան չէի սպասում: 80 տարի շարունակ՝ 1945 թ-ից հետո, գերմանացիները ցնցված էին ամբողջ Եվրոպայում, զղջում էին, լաց էին լինում, ծնկի գալիս, խնդրում հուշարձաններ բացել, հուղարկավորել նրանց՝ դեռևս չթաղված ֆաշիստներին, որոնք մեր հող էին ներխուժել: Եվ մենք բարի ու համբերատար էինք, և ի՞նչ»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

Լուկաշենկոն, իր այս խոսքերի տրամաբանությամբ շարունակելով, առավել կոշտ գնահատականներ է հնչեցրել Եվրամիության հասցեի:

«Դուք ոչ թե պետք է միայն ապաշխարեք, այլ ևս 100 տարի ծնկի գաք Բելառուսի ժողովրդի առջև, աղոթեք, որ պատերազմից հետո կարողացաք վերածնվել: Դուք ոչ թե պետք է խեղդեք, այլ ձեռքերի վրա պահեք մեզ. գերմանացիներ, լեհեր, այսպես կոչված Եվրամիություն, որովհետև մենք ձեզ փրկել ենք դարչնագույն ժանտախտից՝ ֆաշիզմից»,- ասել է Լուկաշենկոն:

Դուք՝ գերմանացիներ, լեհեր, այսպես կոչված ԵՄ, ոչ թե պետք է մեզ խեղդեք, այլ ապաշխարեք ու ևս 100 տարի ծնկի գաք Բելառուսի ժողովրդի առջև, քանի որ մենք ենք ձեզ փրկել ֆաշիզմից. Լուկաշենկո