Նևրոզների կլինիկայի գլխավոր բժիշկ Ցոլակ Հակոբյանին հեռացնում են քաղաքական դրդապատճառներով․ շահառուները բողոքում են

14:31 • 23.06.21

Նևրոզների կլինիկայի  գլխավոր բժիշկ Ցոլակ Հակոբյանին հեռացնում են քաղաքական դրդապատճառներով:

Բժշկական կենտրոնում բուժվող քաղաքացիներից մեկը նշեց, որ միշտ գոհ են եղել Հակոբյանից և պահանջում են, որ նա մնա իր պաշտոնում: «Անվճար բուժվել ենք, լավ վերաբերմունք են ցույց տվել, զինհաշմանդամ տղա ունեմ, նա ևս այստեղ է բուժվում, բոլոր մարզերից բուժում ստացողներ կան ու բոլորի անունից խնդրում եմ, որ Հակոբյանը մնա»:

Բուժվող մյուս քաղաքացիները նշեցին, որ բժշկական կենտրոնի փակումը վատ  է ազդելու նրանց վրա, քանի որ պատրաստվում են վերջիններիս հոգեբուժարան տեղափոխել և նշում են, որ հեռացման դրդապատճառները քաղաքական են:  

 

 

Նևրոզների կլինիկայի գլխավոր բժիշկ Ցոլակ Հակոբյանին հեռացնում են քաղաքական դրդապատճառներով․ շահառուները բողոքում են