ՊՆ վարչական համալիրում Վաղարշակ Հարությունյանը ընդունել է Հայկ Չոբանյանին, քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

19:10 • 23.06.21

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ և նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։ Նրանք վերստին կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ուսումնասիրելու և հայրենական արտադրությունը խթանելու ուղղությամբ տարաժամկետ  հավակնոտ և հեռանկարային ծրագրերի մշակումը։

 

ՊՆ վարչական համալիրում Վաղարշակ Հարությունյանը ընդունել է Հայկ Չոբանյանին, քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր