«Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո». Ադրբեջանի փոխվարչապետը` ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերսկսման ժամկետի մասին

15:08 • 23.06.21

Եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո: Ինչպես նշել է minval.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

«Հայաստանում անցկացվել են ընտրություններ, ձևավորվում է նոր կառավարություն: Կարծում եմ, որ նոր կառավարության ձևավորումից հետո աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը: Մինչ այդ ժամանակը հանդիպումներին նկատվում էր բավականին կառուցողական մոտեցում», - ասել է Մուստաֆաևը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մոսկովյան բանակցություններից հետո, Ռուսաստանի նախագահը հայտարարել է երեք երկրների փոխվարչապետերի ղեկավարմամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին:

«Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո». Ադրբեջանի փոխվարչապետը` ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերսկսման ժամկետի մասին