Կալիֆորնիայում նահանգապետ Գևին Նյուսոմի պաշտոնաթողության հարցով քվեարկություն կանցկացվի

09:05 • 24.06.21

Կալիֆորնիայի բնակիչները բավականաչափ ստորագրություններ են հավաքել, որպեսզի նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմի պաշտոնաթողության հարցով քվեարկություն անցկացվի։ Այս մասին ասված է փոխնահանգապետ Շիրլի Վեբերի կայքում հրապարակված հայտարարությունում։

Նահանգում գործող օրենքների համաձայն՝ նահանգապետին պաշտոնաթող անելու հարցով քվեարկության անցկացման համար անհրաժեշտ է ձայնի իրավունք ունեցող նահանգի բնակիչների մոտ 1,5 մլն ստորագրություն։ Հայտնի է, որ այս պահին վավեր է ճանաչվել շուրջ 1 719 900 ստորագրություն․ քվերակության ամսաթիվը դեռևս պարզ չէ։

2020 թվականի ամռանը դեմոկրատ նահանգապետի քաղաքական ընդդիմախոսները ընտրությունների անցկացման և Նյուսոմին պաշտոնաթող անելու հարցով հերթական արշավն են սկսել։

Նահանգապետի ընդդիմախոսները, մասնավորապես, դժգոհություն են հայտնում կորոնավիրուսի համավարակի պատճառով նահանգում մտցված կարանտինային սահմանափակումների կապակցությամբ: Քննադատների խոսքով՝ սահմանափակումները խոչընդոտում են տնտեսության վերականգնմանը։

Նշենք, որ Կալիֆորնիայի բնակչությունը գերազանցում է 39 միլիոնը։

 

Կալիֆորնիայում նահանգապետ Գևին Նյուսոմի պաշտոնաթողության հարցով քվեարկություն կանցկացվի