Կանադայում հայտնաբերվել են հարյուրավոր անանուն մանկական գերեզմաններ

13:05 • 24.06.21

Կանադայի տեղաբնիկների մի խումբը հայտնել է նախկին գիշերօթիկ դպրոցի հարակից տարածքում երեխաների մի քանի հարյուր անանուն գերեզմանների հայտնաբերման մասին: Այս մասին գրում է National Post-ը` մանրամասնելով, որ գիշերօթիկ դպրոցը ժամանակին նախատեսված է տեղել աբորիգեն երեխաների համար:

Ինքնավար տեղաբնիկ ժողովուրդների ֆեդերացիայի հայտարարությունում ասվում է, որ անանուն գերեզմանների թիվը ամենախոշորն է լինելու Կանադայում: Ֆեդերացիան կատարվածը սարսափելի և շոկային է որակել:

Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի վերջին հայտնի է դարձել, որ Կամլուպս քաղաքում (Բրիտանական Կոլումբիա) պեղումների ժամանակ 215 անչափահասի թաղված մնացորդներ են հայտնաբերվել աբորիգեն երեխաների համար նախատեսված նախկին դպրոցի տարածքում:  Այս դպրոցը գործել է 1890-ից 1969 թվականներին և Կանադայի ամենամեծ դպրոցներից մեկն էր: 

Լուրը ցնցել է Կանադայի հասարակությանը, որը պահանջում է իշխանություններից նման պեղումներ կատարել բնիկ ժողովուրդների բոլոր նախկին կրթական հաստատությունների տարածքներում, որոնցից վերջինը փակվել է 1996 թվականին: Հռոմեական կաթոլիկ եկեղեցուն կոչ է արվել հրապարակել փաստաթղթեր, որոնք թույլ կտան տեղեկություն ստանալ նմանատիպ գերեզմանների մասին:

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն պաշտոնական ներողություն էր խնդրել երկրի բնիկ ժողովուրդներից, որոնք տուժել են այս դպրոցներում սովորելիս: Իշխանությունները նաև պայմանավորվել են տուժածներին 800 միլիոն կանադական դոլար վճարել:

Կանադայում հայտնաբերվել են հարյուրավոր անանուն մանկական գերեզմաններ