Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված մարդիկ կարող են առանց ՊՇՌ թեստ հանձնելու մուտք գործել Եգիպտոս

11:20 • 24.06.21

Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված մարդիկ կարող են առանց ՊՇՌ թեստի մուտք գործել Եգիպտոս՝ միայն սահմանին ներկայացնելով համապատասխան վկայագիրը, հայտնում է Al Ahram թերթը՝ հղում տալով Եգիպտոսի առողջապահության և ազգաբնակչության նախարարությանը։

«Սա վերաբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և Եգիպտոսի դեղամիջոցների վերահսկողության վաչության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստմանը։ Մուտքն ազատ է «Սպուտնիկ V», Pfizer, AstraZeneca, Moderna, Sinopharm, Sinovac պատվաստանյութերի 2-րդ ներարկումը և Jonson & Johnson պատվաստանյութի մեկ ներարկումը ստանալուց 14 օր անց միայն։ Պատվաստման վկայագրերը պետք է պարունակեն QR կոդ, պաշտոնական կնիք՝ առանց որևէ ուղղման», - ասվում է հայտարարության մեջ։

Այս կանոնը վերաբերում է միայն այն երկրներից եկող զբոսաշրջիկներին, որտեղ կորոնավիրուսային շտամներ չեն հայտնաբերվել, հակառակ դեպքում նույնիսկ պատվաստման վկայագրի առկայության դեպքում երկիր մուտք գործելուց հետո՝ օդանավակայանում պետք է կորոնավիրուսային թեստ հանձնել։ Թեստի դրական արդյունքի դեպքում անձը տեղափոխվում է հիվանդանոց։

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ կորոնավիրուսային վարակի տարածումից ի վեր երկրում գրանցվել է վարակման ավելի քան 278 հազար և կորոնավիրուսից մահվան 15,9 հազար դեպք։

Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված մարդիկ կարող են առանց ՊՇՌ թեստ հանձնելու մուտք գործել Եգիպտոս