Pfizer/BioNTech-ի պատվաստանյութը կարելի է 12 տարեկանից բարձր մարդկանց համար. ԱՀԿ փորձագետներ

11:37 • 24.06.21

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբը եկել է այն եզրակացությանը, որ Pfizer/BioNTech ընկերությունների արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարելի է 12 տարեկան և ավելի մեծ երեխաների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«ԱՀԿ-ի փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբը եզրակացրել է, որ Pfizer/BionTech-ի պատվաստանյութը կարելի է 12 տարեկան և ավելի մեծ տարիքի երեխաներին պատվաստելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ, որում նշված է, որ 12-ից 15 տարեկան երեխաներին, որոնք բարձր ռիսկային խմբում են, ինչպես նաև պատվաստման առաջնահերթություն ունեցող այլ խմբերին կարող է այս պատվաստանյութն առաջարկվել։

Pfizer/BioNTech-ի պատվաստանյութը կարելի է 12 տարեկանից բարձր մարդկանց համար. ԱՀԿ փորձագետներ