Մեծ Բրիտանիայի ամենավտանգավոր սերիական մարդասպանն ավելի քան 40 տարի է՝ պահվում է ստորգետնյա «ապակե խցում» (լուսանկարներ)

23:44 • 25.06.21

Մեծ Բրիտանիայի ամենավտանգավոր սերիական մարդասպանը՝ Ռոբերտ Մոդսլին, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել չորս մարդու սպանության համար, ավելի քան 40 տարի է՝ պահվում է ստորգետնյա «ապակե խցում», գրում է Mirror-ը։

Ինչպես նշում է պարբերականը, Մոդսլին առաջին դաժան սպանությունը կատարել է 1974-ին՝ 21 տարեկանում։

Ճաղերի հետևում նրա առաջին երեք տարիները համեմատաբար հանգիստ են եղել, սակայն 1977-ին բրիտանացին դաժանորեն խոշտանգել է բանտակիցներից մեկին, հետագա տարիներին՝ ևս երկուսին։

Հասկանալով, որ Մոդսլին վտանգ է ներկայացնում մյուս դատապարտյալների համար, բանտի ղեկավարությունը 1983-ին որոշել է նրա համար առանձին ստորգետնյա խցիկ կառուցել, ընդ որում՝ ապակե, որպեսզի բանտապահները կարողանան ամեն վայրկյան հետևել նրան։

Նշվում է, որ հանցագործն իր բանտախցում անցկացնում է 23 ժամ, 1 ժամ թույլատրվում է 6 բանտապահների խիստ հսկողության ներքո դրսում մարմնամարզությամբ զբաղվել։

 He has set the British record for the longest time held in solitary confinement — 39 years When he was returned to his family home in Liverpool, his dad beat him so badly that he ran away to London when he turned 16 After killing two fellow inmates Maudsley calmly walked to the prison office and informed the guards they would be two short for the next roll-call

Մեծ Բրիտանիայի ամենավտանգավոր սերիական մարդասպանն ավելի քան 40 տարի է՝ պահվում է ստորգետնյա «ապակե խցում» (լուսանկարներ)