ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Սարուխանյանին հանձնվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

14:36 • 25.06.21

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հավաստագիրը հանձնեցի ականավոր վիրաբույժ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Սարուխանյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Մարությանը:

«Երևանցիների և իմ անունից շնորհակալություն հայտնեցի պրոֆեսորին՝ երկար տարիներ մեր բնակիչներին կարևոր ծառայություն մատուցելու, բժիշկների մի քանի սերունդ կրթելու  և այսօր էլ նույն նվիրվածությամբ իր առաքելությունը շարունակելու համար:

Հովհաննես Սարուխանյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր մայիսի 25-ի նիստին»,- գրել է նա:

 

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Սարուխանյանին հանձնվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում