«Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա ծանր իրավիճակը չի կարելի հանդուրժել»․ Ավստրիայի վարչապետ

13:19 • 25.06.21

Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցն անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակին, քանի որ երկիրը պատրաստվում է Թուրքիային արտահանձնել թուրք գործարար Սեզգին Բարան Քորքմազին, հայտնում է Ahval թերթը։

Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ Կուրցը նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա ծանր իրավիճակը չի կարելի հանդուրժել։

Հայտնի է, որ Թուրքիան պահանջում է արտահանձնել Քորքմազին, որպեսզի գործարարը դատարանի առջև կանգնի, մինչդեռ Միացյալ Նահանգներում նույնպես նրա դեմ գործեր են հարուցվել՝ փողերի լվացման և խարդախության մեղադրանքներով։

Քորքմազը, որն անցյալ շաբաթ է ձերբակալվել Ավստրիայում՝ ԱՄՆ-ի խնդրանքով, շարունակում է կալանքի տակ մնալ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ Վաշնգտոնի և Անկարայի հարցումների կարգավորմանը։

«Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա ծանր իրավիճակը չի կարելի հանդուրժել»․ Ավստրիայի վարչապետ