«Շատ քիչ հագուստ են կրում». Պակիստանի վարչապետը երկրում բռնաբարությունների ճգնաժամի համար մեղադրել է կանանց

17:49 • 25.06.21

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հասարակության կողմից կտրուկ հակազդեցության է բախվել այն բանից հետո, երբ երկրում բռնաբարության ճգնաժամի համար մեղադրել է հենց զոհերին` կանանց` ասելով, թե նրանք «շատ քիչ հագուստ են կրում»:

Ինչպես նշում է The Guardian-ը, ամերիկյան Axios պարտալի լրագրողը վարչապետին հարցրել է երկրում շարունակվող բռնաբարությունների ճգնաժամի մասին, ինչին ի պատասխան լսել է հետևյալը. «Եթե կինը շատ քիչ հագուստ է կրում, դա ազդեցություն է ունենում տղամարդու վրա, եթե իհարկե վերջինս ռոբոտ չեն: Դա տրամաբանական է»:

Այնուհանդերձ, վարչապետը չի մանրամասնել, թե քիչ հագուստ ասելով ինչ նկատի ունի մի երկրում, որտեղ կանանց մեծամասնությունը պահպանողական տարազներ է կրում:

Դրանից հետո կանանց իրավունքների մեկ տասնյակից ավելի խմբեր, այդ թվում` Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովը, հայտարարություն են տարածել ՝ ներողություն պահանջելով: Ստեղծված իրավիճակում վարչապետի մեդիա թիմը պնդել է, որ նրա մեկնաբանությունը սխալ է ներկայացվել:

 

«Շատ քիչ հագուստ են կրում». Պակիստանի վարչապետը երկրում բռնաբարությունների ճգնաժամի համար մեղադրել է կանանց