Իրանի գերագույն առաջնորդը կորոնավիրուսի դեմ իրանական արտադրության պատվաստանյութ է ստացել (տեսանյութ)

15:30 • 25.06.21

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սայեդ Ալի Խամենեին ստացել է Իրանում մշակված COVIran Barakat հակակորոնավիրուսային պատվաստանյութը, հայտնում է Iran Press-ը:

Աղբյուրը նկատում է, որ Խամենեին պատվաստաման համար դրել է երկու նախապայման` պատվաստանյութը կստանա ըստ ժամանակացույցի` հերթում առաջ չընկնելով մյուս իրանցիներից: Եվ երկրորդ` կստանա միայն իրանական արտադրության պատվաստանյութ:

Այս պատճառով, երբ սկսվել է 80 տարեկան և բարձր իրանցիների պատվաստման առաջին փուլը, նա չի ստացել արտասահմանյան պատվաստանյութ և սպասեցլ է իրանականին: 

Իրանում արտադրվող առաջին պատվաստանյութը ՝ COVIran Barakat-ը, պետք է օգտագործվի զանգվածային պատվաստման ծրագրում՝ երրորդ հաջող կլինիկական փորձարկումից հետո: 

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հնդկաստանից, Չինաստանից, Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից հետո, աշխարհում վեցերորդ երկիրն է, որն ունի COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրելու հնարավորություն:


Իրանի գերագույն առաջնորդը կորոնավիրուսի դեմ իրանական արտադրության պատվաստանյութ է ստացել (տեսանյութ)