Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգությունը

12:29 • 25.06.21

Արցախի Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման պայմաններում տարվում են բջջային կապի աշտարակների վերականգնման աշխատանքներ, այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Նոր աշտարակը մեզ հնարավորություն է ընձեռում բջջային կապով և ինտերնետով ապահովել 3 բնակավայր: Մեր անվտանգությունն ապահովում են ՌԴ խաղաղապահ ուժերը»,- ասել է շինարարական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Առուստամյանը:

Բջջային աշտարակներից բացի՝ կտեղադրվի սարքավորում՝ անլար լայնաշերտ ցանց ստեղծելու համար, ինչը թույլ կտա բարձրացնել տեղեկատվության փոխանակման արագությունը, բարելավել հաղորդակցությունը:

Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների ընթացքում աշտարակների մի մասը վնասվել է, ինչի պատճառով բջջային կապը շատ բնակավայրերում բացակայում էր և մինչ այժմ անկայուն է:

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգությունը